Logo

Թիմերը՝ առաջին անգամ, մարզիչներից մեկը՝ ոչ․ Երբ և որտեղ է գավաթային հաջողություն գրանցել

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 25.06.2020Հայկական ֆուտբոլ
01.12.12019 Ararat Armenia 0 0 Urartu 26 - Թիմերը՝ առաջին անգամ, մարզիչներից մեկը՝ ոչ․ Երբ և որտեղ է գավաթային հաջողություն գրանցել
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 03:48

-

-

VBet Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումներից հետո հայտնի դարձան պատվավոր մրցանակի խաղարկության եզրափակչի մասնակիցները: «Նոան» և «Արարատ-Արմենիան» իրենց պատմության մեջ առաջին անգամ հուլիսի 10-ին կայանալիք վճռորոշ խաղում կվիճարկեն VBet Հայաստանի գավաթը:

VBet Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումների ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ VBet Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումներում դաշտի տերերն ու հյուրերը մեկական հաղթանակ տոնեցին: Գավաթի ընթացիկ խաղարկությունում կայացած 18 հանդիպումներից 8-ում հաջողությունն ուղեկցել է դաշտի տերերին, 9-ում հաղթել են հյուրերը, մեկն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի:

25.06.2020 Gandzasar 0 2 Ararat Armenia cup 1 2 final 23 960x640 - Թիմերը՝ առաջին անգամ, մարզիչներից մեկը՝ ոչ․ Երբ և որտեղ է գավաթային հաջողություն գրանցել

Վարդան Մինասյան․ «Մի քիչ հոգեբանական խնդիրներ կան․ հուսով եմ՝ այսօրվա հաղթանակից հետո փոփոխություն կլինի» (տեսանյութ)

2 խաղում խփվեց 5 գոլ: Կայացած 18 հանդիպումներում արդեն գրանցվել է 59 գոլ (միջինը մեկ խաղում՝ 3,27 գոլ):

2․ «Նոան» գավաթի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 4-րդ անընդմեջ խաղում էլ հաղթանակ տոնեց՝ կիսաեզրափակչի պատասխան խաղում կրկին պարտության մատնելով «Ուրարտուին»: Գավաթի ընթացիկ խաղարկությունում «Նոան» առաջին գոլը բաց թողեց: Մինչ այդ թիմի դարպասը 292 րոպե շարունակ անառիկ էր մնացել:

3․ «Արարատ-Արմենիան» էլ գավաթի ընթացիկ խաղարկությունում 4-րդ հաղթանակը տոնեց՝ 19 գնդակով հանդիսանալով մրցաշարի ամենաարդյունավետ թիմը: «Արարատ-Արմենիան» գավաթի մրցաշարերում արդեն 10 խաղ անպարտելի է՝ տոնելով 7 հաղթանակ, 3 հանդիպում ավարտելով ոչ-ոքի: Վերջին պարտությունը գավաթի մրցաշարում «Արարատ-Արմենիան» կրել է 2017թ. հոկտեմբերի 11-ին՝ 0-4 հաշվով զիջելով «Գանձասար-Կապանին»: Նշենք, որ այդ ժամանակ թիմը հանդես էր գալիս Առաջին խմբում «Ավան Ակադեմիա» անվամբ:

25.06.2020 Gandzasar 0 2 Ararat Armenia cup 1 2 final 22 960x640 - Թիմերը՝ առաջին անգամ, մարզիչներից մեկը՝ ոչ․ Երբ և որտեղ է գավաթային հաջողություն գրանցել

Յոան Գուֆրանը՝ «Արարատ-Արմենիայում» գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստ

Երկրորդ տարին անընդմեջ «Արարատ-Արմենիան» գավաթի մրցաշարում պայքարից դուրս մղեց «Գանձասար-Կապանին»: Գանձասարցիների հետ գավաթային դիմակայությունում «Արարատ-Արմենիան» 3-րդ հաղթանակը տոնեց:

4․ «Ուրարտուն» գավաթի ընթացիկ խաղարկությունում 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց՝ կրկին զիջելով «Նոային»: Իսկ մինչ այդ «Ուրարտուն» գավաթի մրցաշարում 5 խաղ անպարտելի էր:

4-րդ տարին անընդմեջ «Ուրարտուին» չհաջողվեց հաղթահարել գավաթի կիսաեզրափակիչ փուլի արգելքը: Գավաթի վերջին 7 խաղարկություններում «Ուրարտուն» մշտապես հանդես է եկել կիսաեզրափակչում և միայն մեկ անգամ՝ 2015/16թթ. է հաջողվել մտնել եզրափակիչ: Ի դեպ, հենց այդ մրցաշարում էլ «Ուրարտուն» առայժմ վերջին անգամ դարձել է ՀՀ գավաթակիր՝ եզրափակչում 2-0 հաշվով պարտության մատնելով «Միկային»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ