Logo

Թիմ Կրուլն ավարտել է կարիերան

21:28 / 23.09.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Նիդերլանդների ազգային հավաքականի նախկին դարպասապահ Թիմ Կրուլը սոցցանցերում հրապարակում է արել` հայտնելով կարիերան ավարտելու մասին։

37-ամյա ֆուտբոլիստն այս տարվա հուլիսի 1-ից ազատ գործակալի կարգավիճակում էր։ Նրա վերջին ակումբն անգլիական «Լութոն Թաունն» էր, որտեղ հանդես էր գալիս 2023թ. օգոստոսից։

Կրուլն առավել հայտնի է «Նյուքասլում» ունեցած մրցելույթով. թիմի կազմում 185 խաղից 53-ում նա դարպասը պահել է անառիկ։ Կրուլը 2011-2022թթ. հրավիրվել է Նիդերլանդների հավաքական, 2014թ. դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ