Logo

Թիկնիզյանը՝ Սպերցյանի մասին. «Եթե թոփ թիմում խաղալու հնարավորություն լինի, ապա անպայման պետք է փորձել»

18:37 / 17.04.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը խոսել է «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ Եվրոպայում խաղալու հնարավորության մասին:

«Սպերցյանը բարձրակարգ ֆուտբոլիստ է: Եթե նայեք նրա վիճակագրությանը, ապա ամեն ինչ կհասկանաք: Իհարկե, Եվրոպայում հետաքրքրված են նրա ծառայություններով, բայց մենք այդ թեմայի շուրջ չենք զրուցել:

Եթե թոփ թիմում խաղալու հնարավորություն լինի, ապա անպայման պետք է փորձել: Եթե չստացվի, նա միշտ էլ կկարողանա վերադառնալ: Ամեն ինչ տրամաբանական է»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Матч ТВ-ն:

Ավելի վաղ անգլիական «Նոթինգհեմ Ֆորեսթի» ներկայացուցիչները կապ էին հաստատել հայ ֆուտբոլիստի գործակալ Ռաֆաելա Պիեմենտայի հետ, սակայն բրազիլուհի ֆունկցիոները մի շարք պատճառներով հրաժարվել էր Սպերցյանի կարիերայի շարունակության այդ տարբերակից:

Սպերցյանն ընթացիկ մրցաշրջանում 29 խաղում 7 գոլ է խփել, կատարել 4 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ