Logo

Թիկնիզյանը պատմել է՝ ինչպես է առաջարկ ստացել «Ցրվենա Զվեզդայից»

13:54 / 23.12.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի և «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը Նոբել Առուստամյանի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է առաջարկ ստացել իր ներկայիս ակումբ «Ցրվենա Զվեզդայից»:

«Մայիսի վերջին իմ գործակալ Ալեքսանդր Կլյուևը հայտնեց, որ կա նման տարբերակ: Շատ ուրախացա, քանի որ Եվրոպայում խաղալու հնարավորություն կար թեկուզ աշխատավարձի նվազեցման պայմանով: Ընդ որում՝ Բրատիսլավայի «Սլովանը» նույնպես հետաքրքրված էր իմ ծառայություններով:

Ընտրեցի «Ցրվենա Զվեզդան», որն ինձ համար ավելին է, քան ակումբ: Ինձ ի սկզբանե հետաքրքրում էր այստեղի ֆուտբոլը: Ռեստորանները և ժամանցի այլ վայրերը վերջին պլանում էին»,- նշել է Թիկնիզյանը:

26-ամյա Նաիր Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդայի» կազմում մասնակցել է 25 հանդիպման, որոնցում աչքի է ընկել 2 արդյունավետ փոխանցումով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ