Logo

Թիկնիզյանը մասնակցել է «Զենիթի» դեմ ընկերական հանդիպմանը

22:57 / 29.06.2025Ֆուտբոլ
null

«Ցրվենա Զվեզդան» ընկերական խաղում 0-3 հաշվով պարտվել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթին»։

Սոչիի «Ֆիշտ» ստադիոնում կայացած խաղում Սերբիայի չեմպիոնի մեկնարկային կազմում էր թիմի նորեկ, Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, որը փոխարինվել է 82-րդ րոպեին։

«Ցրվենա Զվեզդան» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 4-ին՝ մրցելով Ավստրիայի երկրորդ լիգան ներկայացնող «Ամշթեթենի» դեմ։

Ընկերական հանդիպում

«Զենիթ» (Ռուսաստան) - «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)` 3-0

Լուիս Էնրիկե, 40, 74, Լուսիանո Գոնդու, 63

Հեռացում` Դուգլաս Սանթոս, 67 («Զենիթ»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ