Logo

Թիկնիզյանը խաղադաշտ դուրս չեկավ. «Ցրվենա Զվեզդայի» 10-րդ անընդմեջ հաղթանակը

23:27 / 19.10.2025Ֆուտբոլ
null

Սերբիայի Սուպերլիգայի 12-րդ տուրում «Ցրվենա Զվեզդան» սեփական դաշտում 6-1 հաշվով հաղթել է «Նովի Բելգրադին»։

Գործող չեմպիոնի հայտացուցակում էր Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, որը խաղադաշտ դուրս չեկավ։

«Ցրվենա Զվեզդան» առաջնությունում 10-րդ անընդմեջ հաղթանակը տարավ և 30 միավորով առաջին տեղում է, «Նովի Բելգրադը» 13 միավորով 12-րդն է։

Սերբիայի Սուպերլիգա, 12-րդ տուր

«Ցրվենա Զվեզդա» - «Նովի Բելգրադ»` 6-1

Մարկո Առնաուտովիչ, 15, Միրկո Իվանիչ, 23, 44, 54, Վասիլիյե Կոստով, 72, Լուկա Զարիչ, 84 - Ալեքսա Միտիչ, 80

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ