Logo

Թիկնիզյանը խաղադաշտ դուրս չեկավ, «Ցրվենա Զվեզդան» չհաղթեց չորրորդ խաղն անընդմեջ

22:55 / 02.11.2025Ֆուտբոլ
null

Սերբիայի Սուպերլիգայի 14-րդ տուրում «Ցրվենա Զվեզդան» սեփական դաշտում չկարողացավ հաղթել «Ռադնիկին». գրանցվեց 1-1 հաշիվը։

Տանտերերի հայտացուցակում էր Նաիր Թիկնիզյանը, սակայն Հայաստանի ազգային հավաքականի պաշտպանը մնաց պահեստայինների նստարանին։

Վլադան Միլոևիչի գլխավորած թիմը բոլոր մրցաշարերում չի հաղթել չորս խաղ անընդմեջ` գրանցելով երկուական ոչ-ոքի ու պարտություն։ «Ցրվենա Զվեզդան» 32 միավորով առաջինն է, «Ռադնիկը»` 14 միավորով 12-րդը։

Սերբիայի Սուպերլիգա, 14-րդ տուր

«Ցրվենա Զվեզդա» - «Ռադնիկ»` 1-1

Ալեքսանդր Կատայ, 51 - Ջորջե Յովանովիչ, 64

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ