Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը կարող է կարիերան շարունակել «Ժիրոնայում», հայտնում է «РБ Спорт»-ը։
Աղբյուրի համաձայն` կատալոնական ակումբը` որպես Միգել Գուտյերեսի փոխարինողի, դիտարկում է հայ ֆուտբոլիստին։ Գուտյերեսը մրցաշրջանի ավարտին, ամենայն հավանականությամբ, հեռանալու է ակումբից և կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ» կամ «Լիվերպուլ»։
Իսպանական ակումբներից 25-ամյա Թիկնիզյանի ծառայություններով նախկինում հետաքրքրված էին նաև «Սևիլիան» և «Լեգանեսը»։
Թիկնիզյանն ընթացիկ մրցաշրջանում 27 խաղում 2 գոլ է խփել, կատարել 4 ասիստ։