«Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Միխայիլ Գալակտիոնովը հայտնել է, որ թիմի հայ պաշտպան Նաիր Թիկնիզյանը կարող է բաց թողնել «Սպարտակի» դեմ մոսկովյան դերբին:
«Թիկնիզյանը «Նիժնի Նովգորոդի» դեմ հանդիպման նախախաղային մարզման ժամանակ թույլ է զգացել իրեն: Բուժզննում է անցել, ոչինչ չի հայտնաբերվել։ Տեսնենք, թե որքանով պատրաստ կլինի կիրակնօրյա հանդիպմանը»,- ռուս մասնագետի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն:
Հիշեցնենք, որ 24-ամյա ֆուտբոլիստը բաց էր թողել «Նիժնի Նովգորոդի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրից հետաձգված արտագնա խաղը, որում մոսկովյան թիմը հաղթել էր 3-2 հաշվով: «Սպարտակ» - «Լոկոմոտիվ» 26-րդ տուրի հանդիպումը տեղի կունենա ապրիլի 28-ին:
Ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը «Լոկոմոտիվի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 28 հանդիպման, դարձել 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: