Logo

Թիկնիզյանը հայտնել է՝ որքան աշխատավարձ է ստանում Սերբիայում

15:44 / 23.12.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի հավաքականի ձախ պաշտպան Նաիր Թիկնիզյանը Նոբել Առուստամյանի հետ զրույցում հայտնել է, թե որքան աշխատավարձ է ստանում «Ցրվենա Զվեզդայում»:

«Տարեկան ստանում եմ 600 հազար եվրո: «Լոկոմոտիվում» աշխատավարձս ավելի շատ էր՝ տարեկան 5,5 միլիոն ռուբլի (750 000 եվրո):

Չեմ հասկանում այն մարդկանց, որոնք բարձր աշխատավարձ ունեն և դեռ ավելին են ուզում: Իմ կյանքի ծրագիրն այն է, որ երեխաներս բնակարան ունենան, ծնողներս՝ նույնպես: Հայրս ունի, մորս համար բնակարան եմ վարձակալում: Տա՛ Աստված՝ մոտ ժամանակներս հաջողվի գնել տունը»,- ասել է հայ ֆուտբոլիստը:

Կարդացեք նաև՝

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ