Logo

Թիկնիզյանը դեռևս վերջնական որոշում չի կայացրել ապագայի վերաբերյալ

14:20 / 24.01.2024Ֆուտբոլ
null

«Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը կարող է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը մնալ մոսկովյան ակումբում։

Metaratings-ը հայտնում է, որ Հայաստանի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստը Ռուսաստանի չեմպիոն «Զենիթ» տեղափոխության վերաբերյալ դեռևս վերջնական համաձայնություն չի տվել և կարող է «Լոկոմոտիվում» մնալ մինչև ամառ, երբ ավելի հեշտ կլինի տեղափոխվել եվրոպական որևէ ակումբ։

Ամեն դեպքում, նշվում է, որ Թիկնիզյանի` «Զենիթ» տեղափոխության հավանականությունը շարունակում է մեծ մնալ` եվրոպական ակումբների կողմից կոնկրետ առաջարկների բացակայության պատճառով։

Հիշեցնենք, որ պետերբուրգյան ակումբը հետաքրքրված է հայ ֆուտբոլիստի ծառայություններով և նրան առաջարկել է 5 տարվա պայմանագիր, իսկ գործարքի դիմաց «Լոկոմոտիվին» պատրաստ է վճարել 8 միլիոն եվրո։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ