Logo

Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդայի» կազմում առաջին մարզումն է անցկացրել

00:22 / 23.06.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանն առաջին մարզումն է անցկացրել «Ցրվենա Զվեզդայի» կազմում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

26-ամյա ֆուտբոլիստը հունիսի 22-ին էր Մոսկվայի «Լոկոմոտիվից» տեղափոխվել «Ցրվենա Զվեզդա»։

Բելգրադը ներկայացնող ակումբը մինչմրցաշրջանային հատվածում 5 ընկերական հանդիպում կանցկացնի։ Առաջին խաղը կկայանա հունիսի 24-ին, իսկ մրցակիցը կլինի Չեռնոգորիան ներկայացնող «Սուտյեսկան»։

Սերբիայի չեմպիոնը Չեմպիոնների լիգայում պայքարը կսկսի որակավորման երկրորդ փուլից՝ մրցելով «Վիկինգուր» (Ֆարերյան կղզիներ) - «Լինքոլն Ռեդ Իմպս» (Ջիբրալթար) դիմակայության հաղթողի դեմ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ