Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը 100-րդ հանդիպումն անցկացրեց Ռուսաստանի Պրեմիեր լիգայում:
«Լոկոմոտիվը» 24-րդ տուրում մոսկովյան դերբիում ընդունեց ԲԿՄԱ-ին և գրանցեց 3-3 հաշիվը: Վնասվածքից ապաքինվելուց հետո խաղադաշտ վերադարձած 24-ամյա Թիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում փոխարինման դուրս եկավ 75-րդ րոպեին: Թիկնիզյանը ԲԿՄԱ-ի սան է, մոսկովյան ակումբի գլխավոր թիմում խաղացել էր 2019-2021 թվականներին:
Հայ ֆուտբոլիստը Ռուսաստանի առաջնությոնում անցկացրած 100 խաղում խփել է 12 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում:
«Լոկոմոտիվն» ու ԲԿՄԱ-ն անցկացրած 23-ական խաղից հետո 37-ական միավորով բաժանում են 4-5-րդ տեղերը:
Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 24-րդ տուր
«Լոկոմոտիվ» - ԲԿՄԱ՝ 3-3
Իլյա Սամոշնիկով, 44, Մաքսիմ Գլուշենկով, 56, Լուկաս Ֆասոն, 65 - Տամերլան Մուսաև, 53, Անտոն Զաբոլոտնի, 79, Իլյա Ագապով, 86


