Logo

Թիկնիզյանն ամփոփել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջին շրջանը

14:27 / 09.12.2024Ֆուտբոլ
null

Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի «Կրասնոդարի» դեմ հանդիպումից (0-0) հետո ամփոփել է առաջնության առաջին հատվածը։

««Կրասնոդարի» դեմ խաղը ցույց տվեց, որ նույնիսկ անհաջող հանդիպումների շարքից հետո չենք հանձնվում և շարունակում ենք պայքարել հաղթանակների համար։ Չէի ասի, թե մրցաշրջանի առաջին հատվածը վատ ենք անցկացրել։

Հաշվի առնելով, թե ինչ էր կանխատեսվում մեզ ամռանը` մենք լավ արդյունքներ ենք ցույց տվել, բայց, հասկանալի է, որ կարող ենք ավելի լավ հանդես գալ։ Կշարունակենք աշխատել ձմեռային հավաքների ժամանակ և կանենք ամեն ինչ, որպեսզի ավելի ուժեղ դառնանք»,- հայ ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը։

«Լոկոմոտիվը» Ռուսաստանի առաջնության ձմեռային հատվածը 35 միավորով ավարտել է 5-րդ տեղում։ Առաջատարը «Կրասնոդարն» է, որը վաստակել է 39 միավոր։ Նույնքան միավարով երկրորդ տեղում գործող չեմպիոն «Զենիթն» է, եռյակը եզրափակում է Մոսկվայի «Սպարտակը» (37)։

Թիկնիզյանը «Կրասնոդարի» դեմ հանդիպումն սկսել է պահեստայինների նստարանին և փոխարինման դուրս եկել 80-րդ րոպեին։ Նա առաջնության ձմեռային հատվածում 16 խաղում խփել է 2 գոլ, կատարել 1 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա