Logo

Թիկնիզյանն ամփոփել է ավարտված մրցաշրջանը

13:30 / 08.06.2024Ֆուտբոլ
null

Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանն ամփոփել է ավարտված 2023/24 մրցաշրջանը.

«Կարող եմ ասել, որ մրցաշրջանն ինձ համար վայրիվերումներով էր։ Առաջին շրջանը շատ տարբերվեց երկրորդից։ Ցավոք, վնասվածքը շատ ազդեց իմ խաղի որակի վրա, բայց ուրախ եմ տղաների ու թիմի համար։ Առաջնության վերջնամասում կարողացան հավաքվել և զվաղեցնել չորրորդ տեղը։ Կարծում եմ` կար բոլոր հնարավորությունները նաև ավելի բարձր տեղեր զբաղեցնելու համար»,- մեջբերում է Metaratings-ը։

2023/24 մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը 30 խաղում խփել է 9 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։ Թիկնիզյանն այս տարվա մարտին ազդրի վնասվածք ստացավ, ինչի հետևանքով բաց թողեց նաև Հայաստանի հավաքականի` Կոսովոյի (0-1) և Չեխիայի (1-2) թիմերի դեմ կայացած ընկերական խաղերը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա