Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը մեկնաբանել է այլ ակումբների կողմից իր հաճախորդի նկատմամբ հետաքրքրության և նոր պայմանագիր կնքելու վերաբերյալ լուրերը:
«Թիկնիզյանն այժմ հավաքների է մասնակցում: Նա կենտրոնացած է մարզումների վրա: Ինչ վերաբերում է տրանսֆերային շշուկներին, ապա դրանք չեն համապատասխանում իրականությանը:
Վերջերս մենք հանդիպում ունեցանք «Լոկոմոտիվի» ղեկավարության հետ և քննարկեցինք պայմանագրի ժամկետը երկարաձգելու հնարավոր տարբերակները»,- ֆուտբոլային ֆունկցիոների խոսքը մեջբերում է Чемпионат-ը:
25-ամյա ֆուտբոլիստը 2021 թվականի օգոստոսից է հանդես գալիս ռուսական թիմում: Ընթացիկ մրցաշրջանում Թիկնիզյանը մասնակցել է 23 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում: