Logo

Թիկնիզյանի գործակալը բանակցում է «Լոկոմոտիվի» հետ

22:22 / 03.02.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը բանակցում է Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ, հաղորդում է Спорт-Экспресс-ը:

«Մենք երկխոսության մեջ ենք «Լոկոմոտիվի» հետ նոր պայմանագրի շուրջ։ Եվ դա պայմանավորված չէ «Լեգանեսի» հետ բանակցություններով:

«Լեգանեսի» վերաբերյալ ուրիշ ոչինչ չեմ կարող ասել»,- հայտնել է Կլյուևը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ իսպանական «Լեգանեսը» ցանկացել է վարձավճարով թիմ հրավիրել 25-ամյա ֆուտբոլիստին, իսկ հետագայում՝ ձեռք բերել նրա տրանսֆերային իրավունքը: Առաջարկը չի բավարարել «Լոկոմոտիվին»:

Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա հայ պաշտպանը «Լոկոմոտիվի» կազմում անցկացրել է 23 հանդիպում, խփել է երկու գոլ և կատարել երեք ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա