Logo

Թիկնիզյանի գործակալ. «ՀՖՖ-ն վստահեցրել է` Նաիրի` Իռլանդիա մուտքի հարցը կլուծվի»

23:21 / 06.10.2025Ֆուտբոլ
null

Սերբական «Ցրվենա Զվեզդայի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանն Իռլանդիա մուտք գործելու վիզա դեռևս չի ստացել, Спорт-Экспресс-ին տեղեկացրել է ֆուտբոլիստի գործակալ Ալեքսանդր Կլյուևը:

«Վիզա ստանալու որոշակի բարդություններ կան։ Նաիրն արդեն ժամանել է ազգային հավաքականի ճամբար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան վստահեցրել է, որ հարցը քննարկվում է և շուտով կլուծվի», - ասել է Կլյուևը։

Հիշեցնենք, որ Եղիշե Մելիքյանի գլխավորած հավաքականը հոկտեմբերի 14-ին կհյուրընկալվի Իռլանդիայի ազգային թիմին: Մինչև այդ` հոկտեմբերի 11-ին, Հայաստանի ազգային թիմը Բուդապեշտի «Պուշկաշ Արենայում» կմրցի Հունգարիայի հավաքականի դեմ:

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Կարդացեք նաև`

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ