Logo

Թիկնիզյանի գոլը չօգնեց «Լոկոմոտիվին» դուրս գալ գավաթի կիսաեզրափակիչ

21:18 / 14.03.2024Ֆուտբոլ
null

Մոսկվայի «Լոկոմոտիվը» երկխաղյա դիմակայությունում պարտվեց Կալինինգրադի «Բալթիկային» և դուրս մնաց Ռուսաստանի գավաթի խաղարկությունից:

Քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպման հաշիվը երրորդ րոպեին մոսկովյան ակումբի կազմում բացեց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, որը 58-րդ րոպեին վնասվածքի պատճառով հարկադրված փոխարինվեց: 24-ամյա ֆուտբոլիստն անհարմարություն էր զգում աջ ազդրի հատվածում: Եթե Թիկնիզյանի ազդրի մկանային վնասվածք հաստատվի, ապա նա բաց կթողնի Հայաստանի հավաքականի առաջիկա ընկերական հանդիպումները:

Խաղն ավարտվեց 1-1 հաշվով: Դիմակայության առաջին մրցավեճում գրանցվել էր 2-2 հաշիվը: Հաղթողը որոշվեց հետխաղյա 11-մետրանոցներով, «Բալթիկան» առավելության հասավ 7-6 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ: «Լոկոմոտիվն» էլ գավաթի խաղարկությունում պայքարը կշարունակի Ռեգիոնների ուղիով:

Այս մրցավեճում «Բալթիկայի» պահեստայինների կազմում էր հայ կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը, որը խաղաժամանակ չստացավ:

Ռուսաստանի գավաթ, քառորդ եզրափակիչ, պատասխան խաղ

«Լոկոմոտիվ» - «Բալթիկա»՝ 1-1 (11-մետրանոցներով՝ 6-7) (առաջին խաղը՝ 2-2) (տեսանյութ)

Նաիր Թիկնիզյան, 3 - Դանիլա Կոզլով, 52

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ