Սերբիայի Սուպերլիգայի 10-րդ տուրում «Ցրվենա Զվեզդան» տանը 2-1 հաշվով հաղթեց «Ռադնիչկի 1923»-ին։
Գործող չեմպիոնը մինչև 90-րդ րոպեն պարտվում էր, բայց կարողացավ 10 ֆուտբոլիստով քամբեք անել` տանելով կամային հաղթանակ։
«Ցրվենա Զվեզդայից» ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։
Վլադան Միլոևիչի գլխավորած թիմը Սուպերլիգայում հաղթել է 2025/26 մրցաշրջանի մեկնարկային 8 խաղերը և 24 միավորով առաջին տեղում է, «Ռադնիչկի 1923»-ը 13 միավորով 7-րդն է։
Սերբիայի Սուպերլիգա, 10-րդ տուր
«Ցրվենա Զվեզդա» - «Ռադնիչկի 1923»` 2-1
Ստեֆան Լեկովիչ, 90, Միրկո Իվանիչ, 90+6 - Էստեր Սոկլեր, 21
Հեռացում` Բրունո Դուարտե, 44 («Ցրվենա Զվեզդա»)
Չիրացված 11-մետրանոց` Միլսոն, 58 («Ցրվենա Զվեզդա»)


