Logo

Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» շարունակում է հաղթարշավը

23:58 / 05.10.2025Ֆուտբոլ
null

Սերբիայի Սուպերլիգայի 11-րդ տուրում «Ցրվենա Զվեզդան» մրցակցի դաշտում 3-0 հաշվով հաղթել է «Նապրեդակին»։

Հյուրերից հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը` փոխարինման դուրս գալով 83-րդ րոպեին։

Բելգրադը ներկայացնող ակումբը Սուպերլիգայում հաղթել է մեկնարկային բոլոր 9 խաղերը և 27 միավորով առաջին տեղում է։ «Նապրեդակը» 7 միավորով 16-րդն է։

Սերբիայի Սուպերլիգա, 11-րդ տուր

«Նապրեդակ» - «Ցրվենա Զվեզդա»` 0-3

Վասիլիյե Կոստով, 45+4 (11մ), Պիտեր Օլայինկա, 82, Սոլ Յոն Ու, 90+1

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ