Logo

Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» անսպասելի պարտություն է կրել

12:51 / 24.11.2025Ֆուտբոլ
null

Սերբիայի Սուպերլիգայի 16-րդ տուրում «Ցրվենա Զվեզդան» հյուրընկալվելիս 0-1 հաշվով անսպասելի պարտություն է կրել «Յավոր Իվանիցայից»։

Գործող չեմպիոնի հայտացուցակում էր Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, որը խաղադաշտ դուրս չեկավ։

Վլադան Միլոևիչի գլխավորած թիմը բոլոր մրցաշարերի վերջին 8 խաղերում երրորդ պարտությունն է կրել, տարել է նույնքան հաղթանակ, գրանցել երկու ոչ-ոքի։

«Ցրվենա Զվեզդան» 35 միավորով երկրորդ տեղում է։ Առաջատար «Պարտիզանը» 37 միավոր ունի, բայց մեկ հանդիպում շատ է անցկացրել։ «Յավոր Իվանիցան» 20 միավորով 9-րդն է։

Սերբիայի Սուպերլիգա, 16-րդ տուր

«Յավոր Իվանիցա» - «Ցրվենա Զվեզդա»` 1-0

Օգնյեն Կրսմանովիչ, 84

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ