Logo

Թիկնիզյան․ «Ժամանակն է, որ Սպերցյանը տեղափոխվի Եվրոպա»

14:15 / 25.12.2023Ֆուտբոլ
null

Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականում թիմակից, «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։

«Ժամանակն է, որ Սպերցյանը տեղափոխվի Եվրոպա։ Էդուարդը որպես ֆուտբոլիստ հասունացել է ինչպես մտածելակերպի, այնպես էլ ֆիզիկական առումով։ Նրան մաղթում եմ մեկնել եվրոպական առաջնություն։ Եվ դրա պատճառն այն չէ, որ Ռուսաստանում լավ չէ, պարզապես դա քայլ առաջ կլինի նրա համար»,- Թիկնիզյանի խոսքը մեջբերում է Sport24-ը։

Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Էդուարդ Սպերցյանը մասնակցել է 18 խաղի, խփել 8 գոլ ու կատարել 4 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Կրասնոդարի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ