Մոսկովայի Լոկոմոտիվի և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը խոսել է «Կրասնոդարի» կիսապաշտպան և ազգային թիմում խաղընկեր Էդուարդ Սպերցյանի մասին:
«Ես Սպերցյանին կհրավիրեի «Լոկոմոտիվ», բայց գիտեմ, որ դա հնարավոր չէ: Մենք հրաշալի ենք հասկանում միմյանց: Հույս ունեմ, որ Էդուարդը կարիերան կշարունակի եվրոպական թոփ-5 առաջնություններից մեկում: Մենք հաճախ ենք հանդիպում, Էդիկը հրաշալի որակներ ունի»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Metaratings.ru-ն:
Հիշեցնենք, որ Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է, նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը: