«Ցրվենա Զվեզդայի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը Коммент.Шоу հաղորդաշարի ժամանակ խոսել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ու Սերբիայի Սուպերլիգայի տարբերությունների մասին.
«Ես չեմ պատրաստվում ստել ու ասել, թե Սուպերլիգան ավելի ուժեղ է, քան Ռուսաստանի Պրեմիեր լիգան։
Ո՛չ, ընդհակառակը, ՌՊԼ-ն Սուպերլիգայից երկու գլուխ բարձրակարգ է, և ես դա գիտակցում էի, երբ գալիս էի Սերբիա, բայց այստեղ կա մի բան, որը, ցավոք, այսօր Ռուսաստանը չունի՝ եվրագավաթներ։
Այսօր դու խաղում ես «Սուբոտիցայի» դեմ, իսկ երեք օր հետո՝ «Լիլի»։ Որոշումների ընդունման արագությունը լրիվ այլ է։ Դրա համար, երբ խաղում ես ներքին առաջնությունում, պարտավոր ես նույն կերպ աշխատել` առավելագույն պատասխանատվությամբ՝ անկախ մրցակցից։
Այստեղ դա գլխավոր կանոնն ու հիմնական սկզբունքն է։ Մենք չենք նայում մրցակցին և խաղում ենք մեր դինամիկայի շնորհիվ, յուրաքանչյուրը գործում է այնպես, ինչպես կգործեր Եվրոպա լիգայի կամ Չեմպիոնների լիգայի մակարդակի թիմի դեմ»,- ասել է հայ ֆուտբոլիստը։
26-ամյա եզրային պաշտպանը նախորդ ամռանն է Մոսկվայի «Լոկոմոտիվից» տեղափոխվել «Ցրվենա Զվեզդա», որի կազմում 17 խաղում կատարել է 1 ասիստ։


