Logo

Թիկնիզյան. ««Լոկոմոտիվում» մնալու մեծ ցանկություն ունեմ»

16:24 / 04.11.2024Ֆուտբոլ
null

Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը խոսել է իր ապագայի մասին և հայտնել, որ ցանկանում է մնալ ակումբում։

«Սոցցանցերում նորություններ եմ տեսել ձմռանն իմ` ակումբից հավանական հեռանալու մասին։ Դա ուղղակիորեն կախված կլինի այն հանգամանքից, թե պայմանագրի երկարաձգման շուրջ ինչպես կընթանան իմ ու «Լոկոմոտիվի» միջև բանակցությունները։ Բայց ես «Լոկոմոտիվում» մնալու մեծ ցանկություն ունեմ։ Բոլոր հարցազրույցներում սա շեշտում եմ, քանի որ ցանկանում եմ երախտապարտ մարդ մնալ։

Նախորդ երեք տրանսֆերային պատուհանների ժամանակ ակումբն իմ հետ կապված երեք առաջարկ է ստացել։ Երկուսը եղել է եվրոպական ակումբներից, մեկը` ռուսական։ Երբ «Լոկոն» մերժեց «Վերդերին» և «Սևիլիային», ես ոչինչ չեմ ասել այդ մասին, քանի որ մեծ հարգանք եմ տածում ակումբի ղեկավարության ու մարզչական շտաբի հանդեպ։ Ես աջակցում եմ նրանց դիրքորոշումը։ Սպասում եմ և հուսով եմ` շուտով կսկսենք բանակցել պայմանագրի երկարաձգման հարցում։ Աստված տա` ամեն ինչ լավ լինի»,- Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Metaratings-ը։

Հիշեցնենք, որ Թիկնիզյանի և մոկսովյան ակումբի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2026 թ. հունիսի 30-ին։ 25-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում 17 խաղում խփել է 2 գոլ, կատարել 3 արդյունավետ փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ