Լեգենդար Թիերի Անրին նշանակվել է Ֆրանսիայի երիտասարդական (Մ21) հավաքականի գլխավոր մարզիչ, հաղորդում է RMC-ն։
46-ամյա ֆրանսիացի մասնագետի գլխավոր խնդիրը լինելու է Փարիզում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարում հաղթելը։ Ավելի վաղ Փարիզ-2024-ին մասնակցելու ցանկություն էր հայտնել նաև ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։
Թիերի Անրիի նախորդ աշխատավայրը Բելգիայի հավաքականն էր, որտեղ նա 2016-2018-ին ու 2021-2022-ին եղել է գլխավոր մարզիչի օգնականը։ Ֆրանսիայի հավաքականի ու Լոնդոնի «Արսենալի» լեգենդար հարձակվողը մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է «Մոնակոն» ու կանադական «Մոնրեալը»։