Տիագո Մոտան ճանաչվել է Ա Սերիայի՝ հունվար ամսվա լավագույն մարզիչ՝ հաղորդում է մրցաշարի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ 39-ամյա Մոտան «Սպեցիայի» մարզիչն է: Նրա գլխավորությամբ թիմն Ա Սերիայում այդ ամսին անցկացրել է 4 խաղ, որոնցից 3-ում հաղթել է:
Մոտան «Սպեցիայի» ղեկին է 2021 թվականի հուլիսի 8-ից: Կողմերի պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: