Բելգիական «Բրյուգեի» կանադացի վինգեր Թեյջոն Բյուքանենը տեղափոխվել է իտալական «Ինտեր», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
24-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է 4 տարով։ Ոչ պաշտոնական տվյալներով, տրանսֆերի արժեքը կազմել է 10 միլիոն եվրո։
Բելգիայի ընթացիկ առաջնությունում Բյուքանենն անցկացրել է 12 հանդիպում, դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Կանադայի ազգային հավաքականի կազմում կիսապաշտպանը մասնակցել է 29 խաղի ու խփել 4 գոլ։