Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջատարներից Վազգեն Թևանյանը (65 կգ) սոցցանցերում գրառում է արել` ամփոփելով Ռումինայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտված Եվրոպայի առաջնությունը.
«Ոչ միշտ է, երբ ստացվում է այնպես, ինչպես մենք ենք ուզում, սակայն ամեն բան Աստծո կամքով է:
Որքան կարևոր է իմանալ, թե ինչպես հասնել հաղթանակի, նույնքան կարևոր է իմանալ, թե ինչպես տանել պարտությունը։
Շնորհակալ եմ շատ բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցում էին և աջակցում են ինձ»,- գրել է հայ ըմբիշը։
Հիշեցնենք, որ 2023թ. Եվրոպայի չեմպիոնը հաղթանակով մեկնարկելուց հետո քառորդ եզրափակիչում պարտվել էր ռուսաստանցի Գաջիմուրադ Ռաշիդովին, որը հասել էր եզրափակիչ: Թևանյանը հնարավորություն էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար, սակայն սփոփիչ գոտեմարտում պարտվել էր գերմանացի Անդրե Կլարկեին ու ավարտել ելույթը:
Վազգեն Թևանյանը Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր էր նվաճել 2023թ. աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալակիր դառնալու շնորհիվ:


