Logo

Թերի. «Չեմ կարծում, թե նրանից լավ ֆուտբոլիստ կա «10 համարի» դիրքում»

18:03 / 14.12.2025Ֆուտբոլ
null

«Չելսիի» լեգենդար ավագ, նախկին պաշտպան Ջոն Թերին խոսել է ակումբի կիսապաշտպան Քոուլ Պալմերի մասին, հայտնում է Goal.com-ը։

«Մեծ հաղթանակ էր «Էվերթոնի» դեմ խաղում (2-0)։ Կարևոր էր վերադառնալ հաղթական ուղի։ 3 միավորը, իրոք, անհրաժեշտ էր։

Ուրախ եմ Քոուլ Պալմերի վերադարձի համար։ Չեմ կարծում, թե նրանից լավ ֆուտբոլիստ կա «10 համարի» դիրքում։ Եթե կա, ապա Պալմերը, անկասկած, նրան մեծ մրցակցություն կառաջարկի։

Քոուլը շատ քաջ է, անընդհատ շարժման մեջ է` փորձելով օգտվել նույնիսկ ամենափոքր ազատությունից։ Նա պաշտպանների համար մղձավանջային որակներ ունի։ Ուրախ եմ, որ նա կրկին մեկնարկային կազմում էր և գոլ խփեց»,- ասել է Թերին։

23-ամյա Պալմերը վնասվածքից ապաքինվելուց հետո` «Էվերթոնի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի խաղում, գրեթե 3 ամիս անց գոլ է խփել։ Նախորդ անգամ անգլիացի կիսապաշտպանը դարպասի գրավմամբ աչքի էր ընկել սեպտեմբերի 17-ին։

Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ