Աշխարհի 171-րդ ռակետ Դեսթանի Այավան առաջարկել է թենիսի հանդիպումներից առաջ կորտ դուրս գալ հատուկ ընտրված երաժշտության ներքո:
«Թենիսիստուհիների խորհրդի անդամներից մեկը կարո՞ղ է առաջարկել կանոն, որը թույլ կտար WTA-ի խաղերին դուրս գալ մեր կողմից ընտրված երաժշտությամբ, ինչպես բռնցքամարտում է: Դա լրացուցիչ սրություն կհաղորդի խաղերին, հատկապես եթե մրցակիցը սկզբունքային է, և դուք երգի միջոցով արդեն ճնշում կգործադրեք նրա վրա:
Պատկերացրեք՝ որևէ մեկի դեմ խաղին եք դուրս գալիս 2Pac-ի Hit Em' Up-ի ներքո: Դա միանգամից հաղթանակ կապահովի»,- X սոցիալական ցանցում գրել է ավստրալուհին: