Հրապարաակվել են թենիսի Համաշխարհային լիգայի մասնակից թիմերի կազմերը: Մրցաշարը ցուցադրական բնույթ է կրում, կանցկացվի դեկտեմբերի 19-22-ն Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում:
Առաջին թիմ. Միրա Անդրեևա (Ռուսաստան), Արինա Սաբալենկա (Բելառուս), Թեյլոր Ֆրից (ԱՄՆ), Սումիթ Նագալ (Հնդկաստան):
Երկրորդ թիմ. Իգա Շվյոնտեկ, Հուբերտ Հուրկաչ (երկուսն էլ՝ Լեհաստան), Կասպեր Ռուդ (Նորվեգիա), Բարբորա Կրեյչիկովա (Չեխիա):
Երրորդ թիմ. Դանիիլ Մեդվեդև, Անդրեյ Ռուբլյով (երկուսն էլ՝ Ռուսաստան), Ելենա Ռիբակինա (Ղազախստան), Կարոլին Գարսիա (Ֆրանսիա):
Չորրորդ թիմ. Նիկ Կիրյոս (Ավստրալիա), Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան), Պաուլա Բադոսա (Իսպանիա), Յասմին Պաոլինի (Իտալիա):