Logo

Թենիսի ARMENIAN DIASPORA CUP 2025 մրցաշարը կանցկացվի մայիսի 1-ին և 2-ին Երևանում

14:47 / 16.04.2025Թենիս
null

2025 թվականի մայիսի 1-ին և 2-ին Երևանում կանցկացվի թենիսի ARMENIAN DIASPORA CUP ամենամյա մրցաշարը, որն արդեն տասնհինգերորդ անգամ կհամախմբի հայկական սփյուռքի սիրողական թենիսիստներին ամբողջ աշխարհից, հաղորդում է Մոսկովյան մշակութագործարարական կենտրոն «Դոմ Մոսկվի»-ն:

Մրցաշարն անցնում է ընկերական մրցակցային մթնոլորտում՝ համախմբելով բիզնեսի, քաղաքական և մշակութային շրջանակների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Տարբեր տարիներին մրցաշարին մասնակցել են այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են Պավել Գրաչովը, Կոնստանտին Զատուլինը, Միխայիլ Պողոսյանը, Գենադի Մելիքյանը, Նիկոլայ Վագանովը, Վլադիմիր Լազարևը, ինչպես նաև տիեզերագնացության ասպարեզի ներկայացուցիչներ և թենիսի այլ սիրահարներ։

2025 թվականին տղամարդկանց զուգախաղը կանցկացվի օլիմպիական համակարգով. նախ՝ ենթախմբերում կորոշվեն առաջին երկու տեղերը զբաղեցրած զույգերը, ինչից հետո նրանց միջև կխաղարկվեն մրցանակային տեղերը՝ առաջին, երկրորդ և երրորդ։

Այս տարի մրցաշարին կմասնակցեն 60 մարզիկներ և սիրողական սպորտի ներկայացուցիչներ։ Նրանց թվում են օդաչու-տիեզերագնաց, ռազմաօդային ուժերի գնդապետ, «Յու. Գագարինի անվան տիեզերագնացների պատրաստման կենտրոնի» մեթոդական բաժնի գլխավոր մասնագետ, Ռուսաստանի հերոս Վալերի Տոկարևը, օդաչու-տիեզերագնաց, Ռուսաստանի հերոս Սերգեյ Զալյոտինը, օդաչու-տիեզերագնաց, Ռուսաստանի հերոս Վադիմ Ուչովիչը և այլք։

Հրավիրված հյուրերի թվում են` Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչներ, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Բելառուսի Հանրապետության դեսպան Ալեքսանդր Կոնյուկը և Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանը։

Միջոցառումն անցկացվում է Երևանում Մոսկվայի տան աջակցությամբ։

Անցկացման վայրը՝ Orange Fitness թենիսի ակումբ:

Հասցե՝ Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի, 7/1

Մրցաշարի սկիզբը՝ 10:00

 Մասնակիցների գրանցումը՝ 09:00-ից

Մարզական մասի ավարտին տեղի կունենա հանդիսավոր բանկետ՝ մրցաշարի պաշտոնական հյուրերի և գործընկերների մասնակցությամբ։

ARMENIAN DIASPORA CUP 2025-ի կազմկոմիտեն հրավիրում է սպորտի և առողջ ապրելակերպի բոլոր սիրահարներին՝ դառնալու այս վառ իրադարձության մասնակիցը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ