Անգլիացի 23-ամյա հարձակվող Թեմի Աբրահամը «Չելսիից» տեղափոխվեց «Ռոմա»՝ հաղորդում է հռոմեական ակումբի պաշտոնական կայքը։
Տրանսֆերի դիմաց «գայլերը» 40 մլն եվրո են վճարել: Եվս 5 մլն եվրո նախատեսված է որպես հավելավճար։ Իտալական ակումբում ֆուտբոլիստը կկրի 9 համարի մարզաշապիկը։
Տեղափոխությունից հետո ֆուտբոլիստը խոսել է տպավորությունների մասին. «Զգում ես՝ երբ ակումբն իրոք ցանկանում է ձեռք բերել քեզ ու «Ռոման» հստակ էր իր դիրքորոշման մեջ։
«Ռոման» այն ակումբն է, որն արժանի է պայքարելու տիտղոսների ու մրցանակների համար։ Մեծ պատիվ է կրել 9 համարի մարզաշապիկը ու ես անհամբեր եմ՝ երբ եմ օգնելու թիմին»։
Ֆուտբոլիստի ու «Ռոմայի» միջև կնքած պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։

