Logo

«Թեդ Լասոյի» դերակատար. «Մարդիկ կփաստեն՝ շրջանցել եմ Լեբրոնին ու դիպուկ նետում կատարել»

10:15 / 18.03.2025Բասկետբոլ
null

«Թեդ Լասո» սերիալի գլխավոր դերակատար Ջեյսոն Սուդեկիսը New Heights փոդքասթում յուրահատուկ դեպք է պատմել «Լոս Անջելես Լեյքերսի» բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսի մասին:

«Մի օր սկեթչ էինք նկարում, որտեղ ես իբր բեմի աշխատող եմ և մարտահրավեր եմ նետում Լեբրոն Ջեյմսին: Փորձի ժամանակ իսկապես շրջանցեցի նրան: Լեբրոնն անգամ չհասկացավ, որ պատրաստվում եմ մյուս կողմից լեյ-ափ կատարել: Արդյուքնում՝ դիպուկ նետում կատարեցի:  Նա 100 տոկոսով փորձում էր ամբողջ ուժով պաշտպանվել: Դա չի կարելի պարզապես հերքել:

Այդ ժամանակ մեր ռեժիսորը Դոն Ռոյ Քինգն էր: Օրերս նա մոտեցավ ինձ և ասաց. «Եթե երբևէ հարկ լինի հաստատել այդ դեպքը, կարող ես հղում տալ ինձ»:

Այդ սկեթչում էին նկարահանվում նաև Փոլ Ռադը և Ջուլիա Լուիս-Դրեյֆուսը»,- ասել է ամերիկացի դերասանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ