Logo

Թեդ Լասոն՝ առանց ֆիրմային բեղերի․ Apple-ն իր ամենաբարի սերիալի մոտիվներով սուրբծննդյան հոլովակ է թողարկել (տեսանյութ)

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 17.12.2021Լրահոս
maxresdefault 4 - Թեդ Լասոն՝ առանց ֆիրմային բեղերի․ Apple-ն իր ամենաբարի սերիալի մոտիվներով սուրբծննդյան հոլովակ է թողարկել (տեսանյութ)

Ամերիկյան Apple ընկերությունը Սուրբ Ծննդին ընդառաջ թողարկել է կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ՝ ընկերության ամենաբարի սերիալի՝ «Թեդ Լասոյի» հերոսների մասնակցությամբ։

Ըստ սյուժեի՝ հոլովակում գլխավոր հերոսը զրկվում է իր ֆիրմային բեղերից։ Կարճամետրաժ ֆիլմի հնչյունավորմանը մասնակցել են հենց օրիգինալ սերիալի դերասանները՝ Թեդից՝ այսինքն՝ Ջեյսոն Սուդեյկիսից մինչև Բրետ Գոլդստեյն։

Կատակերգական սերիալի պրեմիերան Apple TV+-ով կայացել է 2020 թվականի օգոստոսի 14-ին։

Թեդ Լասոն ամերիկյան ֆուտբոլի ուսանողական թիմի մարզիչ է, որին նշանակում են Անգլիական Պրեմիեր լիգայի «Ռիչմոնդ» ֆուտբոլային ակումբի մարզիչ՝ չնայած եվրոպական ֆուտբոլում փորձի բացակայությանը։

վ


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ