«Վեսթ Հեմն» ու ակումբի կիսապաշտպան Լուկաս Պակետան, հնարավոր է, դատի տան Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիային (FA) բրազիլացի ֆուտբոլիստի` «Մանչեսթեր Սիթի» չկայացած տրանսֆերի համար, հայտնում է The Times-ը։
FA-ը Պակետային մեղադրում էր միտումնավոր դեղին քարտեր ստանալու համար` պահանջելով ցմահ որակազրկում։ Հետագայում մեղադրանքը հանվեց բավարար ապացույցներ չլինելու պատճառով։
Այդ ժամանակ «Մանչեսթեր Սիթին» պատրաստ էր ձեռք բերել Պակետային, բայց ասոցիացիայի հայտարարությունից հետո գործարքը ձախողվեց։
«Վեսթ Հեմը» կարծում է, որ Պակետայի տրանսֆերային իրավունքի վաճառքն ակումբին ֆինանսական մեծ եկամուտ կապահովեր, իսկ ֆուբոլիստը կարող է պահանջել բարոյական վնասի փոխհատուցում։
Պակետան «Վեսթ Հեմում» է 2022թ. օգոստոսից, 124 խաղում գրանցել է 21 գոլ ու 14 ասիստ:

