Logo

The Times. «Նյուքասլը» պատրաստ է Իսակին դարձնել ակումբի պատմության մեջ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

19:55 / 25.06.2025Ֆուտբոլ
null

«Նյուքասլը» ռեկորդային պայմանագիր է պատրաստում ակումբի հարձակվող Ալեքսանդր Իսակի համար, գրում է The Times-ը։

Ակումբը պատրաստ է շվեդ ֆուտբոլիստին վճարել շաբաթական 150 հազար ֆունտ աշխատավարձ։ Այդպես նա կդառնա «Նյուքասլի» պատմության մեջ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։

«Կաչաղակները» շտապում են հնարավորին չափ շուտ համաձայնության հասնել 25-ամյա ֆուտբոլիստի հետ, քանի որ մտավախություն ունեն, որ հուլիսի սկզբին նրա տրանսֆերի հարցում «Լիվերպուլը» խոշոր առաջարկ կկատարի։

«Նյուքասլում» հուսով են, որ ակումբի՝ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի ուղեգիր նվաճելը կստիպի Իսակին չհեռանալ: Դրանից բացի, հարձակվողն ակումբից հեռանալու ցանկություն չի հայտնել։

Իսակը 2024/25 մրցաշրջանում «Նյուքասլում» 42 խաղում 27 գոլ է խփել, կատարել 6 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ