Logo

The Telegraph. ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը կարող է վերածվել քառաթիմ մրցաշարի

20:39 / 13.08.2025Ֆուտբոլ
null

ՈՒԵՖԱ-ն քննարկում է Սուպերգավաթի ձևաչափը փոխելու հնարավորությունը, հայտնում է բրիտանական The Telegraph-ը:

Կառավարող մարմինը նախատեսում է մրցաշրջանից առաջ անցկացվող մրցախաղը մեկ հանդիպումից վերածել քառաթիմ մրցաշարի։ Այլ մանրամասներ, այդ թվում՝ մասնակիցների ընտրության կարգի վերաբերյալ, այս պահին հայտնի չեն:

Ենթադրվում է, որ նոր ձևաչափը, որը կներառի երկու կիսաեզրափակիչ և մեկ եզրափակիչ, կարող է անցկացվել Եվրոպայից դուրս՝ Միացյալ Նահանգներում կամ Մերձավոր Արևելքում։ ՈՒԵՖԱ-ն այս քայլով նպատակ ունի մեծացնելու մրցաշարի նկատմամբ հետաքրքրությունը և ընդլայնելու մեդիաիրավունքների շուկան՝ հատկապես ուշադրություն դարձնելով ԱՄՆ-ի շուկային։

Սուպերգավաթը քառաթիմ դարձնելու գաղափարը նախկինում քննարկվել էր 2022 թվականին, սակայն այն կրկին օրակարգ է բերվել նոր հեռուստատեսային իրավունքների վերաբերյալ բանակցությունների համատեքստում։

2025/26 մրցաշրջանին նախորդող ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի ՊՍԺ – «Տոտենհեմ» խաղը կկայանա օգոստոսի 13-ին իտալական Ուդինե քաղաքում: Հանդիպումը 22:45-ից կցուցադրվի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ