«Լիվերպուլը» Մարկ Գեհիի տեղափոխության համար ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ առաջարկ չի անի «Քրիստալ Փելասին», հայտնում է The Telegraph-ը։
Մերսիսայդյան գրանդը ծրագիր է մշակել և մտադիր է անգլիացի պաշտպանին 2026թ. ամռանը ձեռք բերել անվճար` ազատ գործակալի կարգավիճակում։ Ֆուտբոլիստի համաձայնագիրն ուժի մեջ է մինչև հաջորդ տարվա հուլիսի 1-ը։
25-ամյա պաշտպանի հետ ցանկանում են պայմանագիր ստորագրել նաև այլ ակումբներ, բայց նա մտադիր է տեղափոխվել հենց «Լիվերպուլ»։
«Լիվերպուլն» ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը Գեհիի տեղափոխության հարցում ամբողջական համաձայնության էր հասել «Քրիստալ Փելասի» հետ։ Մերսիսայդյան գրանդը պետք է վճարեր 35 միլիոն ֆունտ, բայց գործարքը չկայացավ այլ տրանսֆերի ձախողման պատճառով:


