«Չելսիի» ղեկավարությունը պաշտոնանկ չի անի գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկային, հայտնում է The Telegraph-ը։
Լոնդոնյան գրանդում շարունակում են վստահել իտալացի մասնագետին, ու նրա աշխատանքը կգնահատեն միայն մրցաշրջանի ավարտին։
Չնայած երկրպագուների դժգոհությանը` «Չելսիում» չեն շտապում հապճեպ որոշումներ կայացնել։ «Ազնվականների» հիմնական նպատակն Անգլիայի Պրեմիեր լիգայում լավագույն քառյակում տեղ զբաղեցնելն է, ինչպես նաև գավաթային մրցաշարերում լավ հանդես գալը։
«Չելսին» բոլոր մրցաշարերի վերջին չորս խաղերում երեք պարտություն է կրել, տարել միայն մեկ հաղթանակ։ Ակումբը Պրեմիեր լիգայում 8 միավորով 8-րդ տեղում է։
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


