Logo

The Sun. Էշպիրիտու Սանտուն կարիերան կարող է շարունակել Իտալիայում

13:45 / 21.05.2025Ֆուտբոլ
null

«Նոթինգհեմի» գլխավոր մարզիչ Նունու Էշպիրիտու Սանտուն մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ Անգլիայից, գրում է The Sun-ը:

Պորտուգալացին, հնարավոր է, գլխավորի «Ռոման», որտեղ մարզչի պաշտոնն ազատ է մնալու Կլաուդիո Ռանիերիի հեռանալուց հետո:

Հռոմեական ակումբում կարծում են, որ «Նոթինգհեմի» սեփականատեր Էվանգելոս Մարինակիսի ու Նունու Էշպիրիտու Սանտուի հարաբերությունները լարված են, իսկ այդ գործոնը կարող է համեմատաբար հեշտ դարձնել 51-ամյա մասնագետի տեղափոխությունը:

«Նոթինգհեմն» ԱՊԼ վերջին տուրից առաջ պահպանում է Չեմպիոնների լիգայի գոտում տեղ գրավելու շանսերը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ