«Բարսելոնան» որոշել է «Մանչեսթեր Յունայթեդից» ձեռք բերել Մարկուս Ռեշֆորդի տրանսֆերային իրավունքը, հայտնում է The Sun-ը։
«Բլաուգրանայի» ղեկավարները գոհ են անգլիացի ֆուտբոլիստի մրցելույթներից ու պատրաստ են վճարել «Մանչեսթեր Յունայթեդի» պահանջած 30 միլիոն ֆունտ գումարը։
Կատալոնական գրանդի նախագահ Ժոան Լապորտան հավանական այս գործարքը բավական շահավետ է համարում։
27-ամյա Ռեշֆորդը 2025թ. հուլիսին է վարձավճարով տեղափոխվել «Բարսելոնա», 10 խաղում գրանցել է 3 գոլ ու 5 ասիստ։
Անգլիայի Պրեմիեր լիգայի և Իսպանիայի Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


