Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոններ Թայսոն Ֆյուրին (34-2-1, 24 նոկաուտ) և Էնթոնի Ջոշուան (28-4, 25 նոկաուտ) 2026 թվականին մենամարտ կանցկացնեն, հաղորդում է The Ring-ը:
Նրանց մենամարտը տեղի կունենա Riyadh Season-ի շրջանակում:
37-ամյա Ֆյուրին 2024 թվականի մայիսին և դեկտեմբերին Ալեքսանդր Ուսիկին 2 անգամ պարտվելուց հետո՝ այս տարվա հունվարին հայտարարել էր մարզական կարիերան ավարտելու մասին: 35-ամյա Ջոշուան էլ 2024 թվականի սեպտեմբերին Դանիել Դյուբուային պարտվելուց հետո ռինգ կվերադառնա դեկտեմբերի 19-ին` Մայամիում մենամարտելով բլոգեր Ջեյք Փոլի հետ:


