ՖԻՖԱ-ն հրապարակել է տարվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները: Լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը, սակայն մամուլի ներկայացուցիչները և ազգային հավաքականների գլխավոր մարզիչներն ընտրել էին «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրիին:
Մարզիչների հաշվարկում իսպանացին ստացել է 461 միավոր, իսկ բրազիլացին՝ 438: Լրագրողների հաշվարկում Ռոդրին հավաքել է 543 միավոր, իսկ Վինիսիուսը՝ 538:
Փոխարենը, բրազիլացին մեծ առավելությամբ հաղթել է հավաքականների ավագների ու երկրպագուների քվեարկության արդյունքում:
Այդ բոլոր 4 քվեարկությունների միջին ցուցանիշով Վինիսիուսը վաստակել է 48 միավոր, Ռոդրին՝ 43, իսկ «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը՝ 37 միավոր: