«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը բաց կթողնի «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրի հանդիպումը, հայտնում է The Athletic-ը։
18-ամյա ֆուտբոլիստը դեռ չի ապաքինվել աճուկի վնասվածքից։ Նա արդեն բաց է թողել «Վալենսիայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի չորրորդ տուրի խաղը (6-0)։
«Նյուքասլ» - «Բարսելոնա» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 18-ին ու ժամը 22:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։


