Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա, հաղորդում է The Athletic-ը։
Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։
Հիշեցնենք, որ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան Լուչանո Սպալետիին հեռացրել է զբաղեցրած պաշտոնից։ «Սկուադրա Աձուրին» 66-ամյա մասնագետի գլխավորությամբ վերջին հանդիպումը կանցկացնի հունիսի 9-ին՝ աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարում մրցելով Մոլդովայի թիմի դեմ։


