«Բարսելոնան» բանակցություններ է վարում թիմի նախկին հարձակվող Նեյմարի ներկայացուցիչների հետ ֆուտբոլիստի՝ կատալոնական ակումբ հնարավոր վերադարձի վերաբերյալ, հաղորդում է հեղինակավոր The Athletic-ը:
Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալից» ձմռանը հարազատ «Սանթոս» վերադարձած Նեյմարը երազում է ԱԱ-2026-ին մասնակցելու մասին: Բրազիլացու երազանքներից է նաև այն, որ մինչև Մունդիալը վերադառնա «Բարսելոնա»:
33-ամյա հարձակվողը կատալոնական ակումբում խաղացել է 2013-2017 թվականներին: «Բարսելոնայից» ֆրանսիական ՊՍԺ նրա տեղափոխությունը սկանդալային էր, քանի որ այդ ժամանակ վճարվեց անհավանական թվացող 222 միլիոն եվրո հրաժարագինը՝ ֆուտբոլի պատմության մեջ մինչև այժմ ամենաբարձր տրանսֆերային գումարը: