Լիսաբոնի «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Դյոկերեշին ձեռք բերելը լինելու է «Արսենալի» տրանսֆերային գլխավոր նպատակը, հայտնում է The Athletic-ը։
Շվեդ ֆուտբոլիստին լոնդոնյան գրանդում ցանկանում է տեսնել ակումբի նորանշանակ սպորտային տնօրեն Անդրեա Բերտան։
Իտալացի ֆունկցիոները շատ բարձր է գնահատում 26-ամյա հարձակվողի խաղային որակները և ամռանն անելու է հնարավորը` նրա տրանսֆերն իրականացնելու համար։
Դյոկերեշն ընթացիկ մրցաշրջանում 42 խաղում 42 գոլ է խփել, կատարել է 11 ասիստ։